ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. Մակրոն

Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային համաժողովում ստանձնած պարտավորություններին: «Այս մասին ես նաև ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում»,- հավելել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշուման մասին, որը Լիբիայի բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: 

«Մենք Թունիսի նախագահի հետ միասին քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և ռիսկերը, որոնք կապված են Լիբիայի ճգնաժամի վերջին զարգացումների հետ: Ֆրանսիան և Թունիսը միասին պահանջում են, որ հակամարտող կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և կատարեն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված բանակցությունները վերսկսելու պարտավորությունները»,- նշել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է Լիբիայի ներքին իրավիճակին արտաքին միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը։

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջի, որը վերահսկում է Տրիպոլին, և երկրի արևմուտքում գտնվող տարածքների և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև, որը մեկ տարուց ավելի է փորձում է զավթել մայրաքաղաքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.10.2021
17°  30° 
26.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: