ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Արմիկ Բաբայանին

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ստեփանաերտում բնակվող 96-ամյա Արմիկ Բաբայանին: 75 տարի առաջ՝ 1945 թվականի նույն օրը, Արմիկ Բաբայանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ տարած հաղթանակի կապակցությամբ Մոսկվայի «Կարմիր հրապարակում» կազմակերպված հանդիսավոր շքերթին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին հաղթանակի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել մեծագույն սխրանքների միջոցով ներկա սերնդին ազատություն և խաղաղ երկինք պարգևելու համար:

Արմիկ Բաբայանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Մսմնա գյուղից է: Պարգևատրվել է՝ «1941-1945թթ.-ին Գերմանիայի նկատմամբ և  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով և Կարմիր աստղի շքանաշանով:

ԱԺ նախագահը հետաքրքվել է պատերազմի վետերանի սոցիալական պայմաններով և վստահեցրել, որ պետության ուշադրությունն առավելագույնս  ողղված է լինելու լինելու նրանց արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: