«Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն

Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը: Այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 ՀՀ դրամի չափով, մինչև օգոստոսի 12-ը ներառյալ Բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։ Ի դեպ, եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 ՀՀ դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։ Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով։ Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ Բանկի աշխատակիցը կապ է հաստատելու Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային հասցեով: Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59: |
Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`onlinesummer.ameriabank.am
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
|
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
այլ նյութեր այս թեմայով
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը...
- Դոհայում ներկայացվել է Հայաստանում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությունը Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։
- Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից Հրապարակված վերջին ցանկն այդ ուղղությամբ աշխատելու խիստ անհրաժեշտության վերաբերյալ ևս մեկ ահազանգ է:
- Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ 2022թ. հունվար-հունիսի դրությամբ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1000 խոշոր հարկ վճարողների...
- «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Կայացել է 2022թ․ ապրիլի 19-ին ստորագրված Ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագիր էներգետիկ և ոչ էներգետիկ...
-
15:30
Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
-
15:26
Կատարում ՀՀ դեսպանն ու օրենսդիր մարմնի փոխխոսնակը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր
-
15:13
Բացահայտվել է վառելիքի խոշոր ներմուծողների կողմից նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու փորձ. ՊԵԿ
-
15:03
Ժամանակն է, որ Հունաստանը պատժի մարդասպան Ալիևին. հունական ԶԼՄ-ներ
-
14:09
Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիևին՝ կապված ԼՂՀ դեմ ագրեսիվ գործողությունների հետ
-
13:21
Շառլ դը Գոլ օդանավակայանում ոստիկանությունը սպանել է դանակով իրենց սպառնացող մարդուն
-
13:14
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
-
13:00
Ճապոնիայում կառավարության նոր կազմը հայտնի է
-
12:29
Երևանում և մի շարք այլ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 -ի
-
12:16
Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում
-
12:03
Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն
-
11:28
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
-
11:00
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
-
10:51
ԼԺՀ-ում հայտնել են, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեն հնարավոր է միայն ԴԺՀ-ի ազատագրումից հետո
-
09:20
Հայաստանում նախատեսում են վրացական «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել (Sputnik Արմենիա)
-
08:31
Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
-
00:23
Բայդենն ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները
-
23:02
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:30
Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ․ «Հայաստան» դաշինք
-
20:18
Ադրբեջանն Իրանի միջոցով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ. Բայրամով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 2,06 կմ/ժ