Հայաստանի թվային ներուժը պետք է ցուցադրվի աշխարհին

Այն, որ 2020թ.-ը տնտեսապես անբարենպաստ տարի է լինելու, հասկանալի էր դեռ տարվա սկզբից: Չնայած հանգամանքին, որ իշխանությունն իսկզբանե լուրջ չէր վերաբերում համաշխարհային առողջապահական ճգնաժամի դեռ այն ժամանակ մեզ շատ մոտ գտնվելու սպառնալիքին և պարբերաբար հնչեցնում էր լավատեսական կանխատեսումներ տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, հիմա արդեն հստակ է, որ դա իրավիճակին ոչ ադեկվատ ու ոչ լուրջ վերաբերմունք ու գնահատական էր, ինչի արդյունքում գուցե նաև, այսօրվա տնտեսական միտումներն ընթանում են բավական մեծ բացասական կորով:
ՀՀ վիճակարգական կոմիտեն օրերս հրապարակեց հերթական մտահոգիչ վիճակագրությունը ՝ կապված Հայաստանում կատարված ներդրումների հետ: Այսպիսով, 2020թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ 211 մլրդ դրամ (437 մլն դոլար), որից 72 մլրդ դրամը (150 մլն դոլար) ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ)։ Պետք է նշել, որ սա նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի համեմատ պակաս է մոտ 38.6 %-ով:
Իսկզբանե նշենք, որ ներդրումների անկումն ունի օբյեկտիվ պատճառներ՝ այդ թվում կապված համավարակի արդյունքում համաշխարհային ներդրումային միջավայրում առկա անկման հետ: Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, համաշխարհային ներդրումների անկումը 2020թ.-ին կհասնի 40 տոկոսի, ընդ որում, նշվում է, որ ավելի շատ կտուժեն հարավարևմտյան Եվրոպայի, ԱՊՀ-ի երկրներն ու Վրաստանը (անկման կանխատեսումը՝ մոտ 38 տոկոս): Ներդրումների գլոբալ անկում են կանխատեսել նաև ՀԲ-ն և ԱՄՀ-ն: Ուստի Հայաստանն անմասն չէր կարող լինել այս պրոցեսներից, հատկապես, որ մեր տնտեսության համար մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առանց այդ էլ բավական խոցելի ներդրումային գրավչությունը վերջին երկու-երեք տարիներին իշխանության չհաշվարկված մի շարք գործողությունների արդյունքում դարձել է է՛լ ավելի խոցելի (հիշենք մի քանիսը՝ Ամուլսարի հանքի մինչ այժմ չլուծված խնդիրը, Հավարկովկասյան երկաթուղիների թմբկահարված աղմուկը, բանկային գաղտնիքի վերացումը, ներքաղաքական չդադարող ցնցումները, առանձին մասնավոր սեփականատերերի նկատմամբ իրականացվող գործողությունները և այլ):
Բայց Վիճկոմի կողմից ներկայացված տեղեկատվությունն ուշագրավ է իր կառուցվածքով: Օտարերկրյա ներդրումների անկումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից եկող հոսքերի կրճատմամբ: Միայն ՌԴ-ից եկող ներդրումները, որը կազմում է համախառն օտարերկրյա ներդրումների մոտ 80 տոկոսը, առաջին եռամյսակում կրճատվել են 48 տոկոսի շրջակայքում, այն դեպքում, երբ ներդրումների հաջորդ առաջատար երկու երկրներից՝ Գերմանիայից և Կիպրոսից եկող ներդրումները նույնիսկ որոշակի աճ են գրանցել (29,3 տոկոս և 3 անգամ ավել համապատասխանաբար):
Իհարկե առաձին վերլուծության առարկա է հասկանալը՝ ինչով է պայմանավորված ՌԴ-ից ներդրումների այսօրինակ կտրուկ անկումը: Մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի ու ներդրումների ոլորտային ուսումնասիրություն է պետք, որպեսզի կարողանանք գնահատել դա բացառապես տնտեսակա՞ն բնույթի խնդիր է, թե՝ ոչ միայն: Ամփոփ տվյալներ ունենալու պարագայում դրան անդրադարձ կունենանք, իսկ մինչ այդ ներդրումների անկման ֆոնին կարևորում ենք ևս մի հանգամանք:
Համաշխարհային ներդրումների օբյեկտիվ անկման համատեքստում, որից, ինչպես տեսանք, մենք անմանս չենք, մեկ այլ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում: Դրանից Հայաստանը կարծես թե բացառապես մեկուսացած է, մինչդեռ ոլորտը մեզ համար բավական բարձր հետաքրքրություն ունի:
Խոսքը Համաշխարհային տնտեսական ֆորումի այսպես կոչված թվային ՕՈՒՆ-երի նոր նախաձեռնությունն է, որը միտված է օտարերկրյա ներդրողին ուղղորդել դեպի թվային տեխնոլոգիաների շուկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վաղուց է հայտարարված՝ որպես առաջնահերթ, ավելին, տարիների աշխատանքն իր դրական արդյունքը գրանցել է և ստեղծել նախադրյալներ, և համավարակը ստեղծել է միջավայր, որպես որոշիչ սուբյեկտ, երկիրը ներկայացնելու: Այս պահին մենք չունենք որևէ երևացող գործընթաց այդ ուղղությամբ: Լինելու դեպքում, առնվազն օրենքի նախագծերի կամ քննարկումների տեսքով կտեղեկանայինք: Իսկ այս ոլորտն իր զարգացան տեմպով պահանջում է արագ արձագանք:
Գոնե այս ոլորտում կարելի է հրաժարվել տարատեսակ տարանջատումներից և գործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
այլ նյութեր այս թեմայով
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
- ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
17:02
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ․ ԶԼՄ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 2,57 կմ/ժ