ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին

Фото УВКБ/Хелен Кох

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակը սրումը, ասվում է Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ստացած հաղորդագրություններից՝ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի վրա փոխադարձ հրետակոծման մասին, այդ թվում ՝ ծանր զենքի օգտագործմաբ, որոնք ինչպես հայտնում են՝ մահվան պատճառ են դարձել», - ասվում է հայտարարության մեջ:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և սադրիչ հռետորաբանությունները կանխելու համար»:

«Գլխավոր քարտուղարը հաշվի է առել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր արած հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այս վտանգավոր իրավիճակը լուծելու նրանց ջանքերին և կոչ է անում բանակցությունների միջոցով շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել է Դյուժարիկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
15°  26° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: