ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան դեմ է ՌԴ-ի՝ G7 խումբ վերադառնալուն

Գերմանիան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի առաջարկը Պուտինին G7 խումբ վերադառնալ հրավիրելու մասին, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցում, փոխանցում է RG-ն:

Անցյալ ամիս Թրամփը բարձրացրել էր «Մեծ յոթնյակի» ընդլայնման հեռանկարների և դրա մեջ Ռուսաստանին ներառելու մասին հարցը, որին G8-ից հանել էին 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո:

Ինքը՝ Ռուսաստանը, կարող է ամենամեծ ավանդն ունենալ, որ կրկին դառնա G7-ի մասը՝ նպաստելով ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է նա, փոխանցում է Reuters-ը:

Ռուսաստանը նախկինի պես ավելի ընդարձակ խմբի՝ G20-ի անդամ է, որի մեջ են մտնում նաև այլ զարգացող տնտեսություններ:

«G7-ը և G20-ը երկու ողջամտորեն համակարգվող ձևաչափեր են: Մեզ այլևս պետք չեն ո՛չ G11, ո՛չ G12»,- ասել է Մաասը՝ խոսելով Թրամփի առաջարկի մասին G7 հանդիպմանը հրավիրել ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ուրիշ երկրների:

Մաասը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշել է որպես շատ ոլորտներում «ներկայումս դժվար»:

«Բայց մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է այնպիսի հակամարտությունների լուծման համար, ինչպես Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում հակամարտությունները: Դա չի գործի ընդդեմ Ռուսաստանի, այլ միայն Ռուսաստանի հետ»,- ասել է Մաասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: