ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի դեմ բռնությունը Կալիֆոռնիայում տեղ չունի. ՀՀ հյուպատոսը՝ Գլենդեյլի ոստիկանապետին

Հուլիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Գլենդեյլ քաղաքի ոստիկանապետ Կառլ Պովիլայտիսի հետ, փոխանցում է News.am-ը:

Գլենդեյլի ոստիկանության շենքում կայացած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Դեսպան Բայբուրդյանը ոստիկանապետ Պովիլայտիսին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված շարունակական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայերի նկատմամբ ադրբեջանցիների գործադրած բռնությունների և վանդալիզմի մասին։

Գլխավոր հյուպատոսը նշել է, որ հայերի դեմ բռնությունը և վանդալիզմը չեն կարող տեղ գտնել մեր կյանքում ինչպես ամենուրեք, այնպես էլ՝ Կալիֆորնիայում։ Ոստիկանապետ Պովիլայտիսը նշել է, որ Գլենդեյլի բնակիչների անվտանգությունը ապահովելը առաջնահերթություն է ոստիկանության աշխատակիցների համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: