ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից. Արցախի նախագահ

Մասնակցել եմ Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան:

«Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար:

Թե՛ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, թե՛ ինժեներական նոր կառուցների ստեղծումը պաշտպանության գոտու ամբողջ խորությամբ, թե՛ սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը մշտապես կրելու են շարունակական բնույթ՝ գտնվելով Հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում: Հայ զինվորականը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով թե՛ Հայրենիքի պաշտպանության և թե՛ սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար:

Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: