Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ. Իշխանության կողմից շահարկումները հասկանալի չեն

Իշխանությունը շարունակում է մանիպուլյացիաները կապված 2016 թվականին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ:
«Շանթ» հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով հարցին՝ թե ինչու չի նշվում այդ պայմանավորվածությունների մասին, հայտարարեց, որ Ադրբեջանը չի համաձայնել այդ ամենին՝ ըստ էության հերքելով նման պայմանավորվածությունների առկայությունը:
Վիեննայում 2016 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը, որի արդյունքներով նախարարների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել է. «Հետագայում բռնության ռիսկը նվազեցնելու համար նրանք (խմբ. նախագահները) համաձայնել են հնարավոր ամենակարճ ժամկետներում ավարտին հասնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների շուրջ աշխատանքը: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ»:
Ավելի ուշ՝ նույն թվականի հունիսի 3-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հետաքննություների մեխանիզմների ներդրման վերաբերյալ փաստաթղթերի նախագիծը:
Այնուհետև հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով արված հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:
Համանախագահները մինչև 2018 թվականի իշխանափոխությունը և Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունն իրենց հայտարարություններում մշտապես հղվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա՝ կարևորելով դրանց կյանքի կոչումը: Ընդ որում այդ ընթացքում կողմերից և ոչ մեկ չի հերքել նման պայմանավորվածությունների գոյությունը: Պայմանավորվածությունները կատարելուց Ադրբեջանի հրաժարվելը միանգամայն այլ հարց է:
Այսպիսով, նախարարի պնդումը, որ Ադրբեջանը չի համաձայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլանմանը կամ հետաքննությունների մեխանիզմների ներդմանն, առնվազն կոռեկտ չէ:
Մյուս հարցը վերաբերում է այդ պայմանավորվածությունների բովանդակությանը: «Մենք մշտադիտարկման հարցում ոչ թե խոսում ենք ուղղակի մոնիթորների թվի ավելացման մասին, այլ խոսում ենք շատ ավելի կիրառական ձևով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպեսզի կարողանանք ունենալ ավելի իրական, գործուն մեխանիզմ, որը նվազեցնում է ռիսկերը, ինչպես մենք ենք ձևակերպում, որը լավագույնս կառավարում է զինադադարի կայունությունը, զինադադարի համակարգի ապահովումը: Նույնը վերաբերում է հետաքննություններին: Մենք դրանից ավել ենք ասում նաև, մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաև ուղիղ կապ տեղում, որպեսզի կարողանանք ոչ միտումնավոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել», - նշել է նախարարը:
Միամտության է կարծել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություներով խոսքը եղել է ընդամենը մշտադիտարկումների թվի ավելացումը, և Բաքուն ջանք չի խնայել դրանից հրաժարվելու համար: Ուստի, այստեղ ևս առկա է մանիպուլիացիա: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում, ըստ էության, խոսք չի եղել միայն ուղիղ կապի մասին:
Նախարարը պնդում է նաև, որ այս հարցը վերջին երկու տարների ընթացքում եղել է մեր օրակարգում: Միգուցե և եղել է օրակարգում, սակայն Դուշանբեի պայմանավորվածությունից հետո չի ունեցել այն առաջնահերթությունը կողմերի համար, ինչ նախկինում: Սա հստակ երևում է համանախագահների հայտարարություններից:
Այսպիսով, սեփական սխալներն ընդունելու փոխարեն՝ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է մանիպուլյացիաների միջոցով արդարացնել Ղարաբաղյան կարգավորման հարցում իշխանության վարած չհիմնավորված քաղաքականությունը, և մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված իրենց ունեցած բարդույթը, ինչն արդյունքում, առնվազն անլրջացնում է նախարարին և նրա ղեկավարած գերատեսչությունը: Արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատելու, Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը մեծացնելու փոխարեն ԱԳՆ-ն նախընտրում է նորից հասնել նման պայմանավորվածությունների ձեռքբերման, և նկատենք, որ չկան երաշխիքներ, որ նոր պայմանավորվածությունները Բաքուն կատարելու է: Իշխանության նման մոտեցումը և շահարկումներն անհասկանալի են պետական շահերի տեսանկյունից:
այլ նյութեր այս թեմայով
- ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս. Զախարովա Զախարովան ասել է, որ այս աղաղակող քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել։
- Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում Ոչ միայն չեն դադարում Բաքվից ու Անկարայից հնչող պահանջները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված,...
- Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018-ին. Արթուր Հովհաննիսյան Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ:
- Լավրով-Միրզոյան ասուլիս. հիմնական շեշտադրումները Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
- Ի՞նչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքներն ու դրանցում հանրաքվեի թեզը Միանշանակ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համաձայնություն տային այս սկզբունքներին, իսկ հետո նաև և՛ Հայաստանը,...
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ