Կրթական նոր չափորոշիչների շուրջ աղմուկն ու իրական մարտահրավերները
Դպրոցական առարկաների կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ վերջին օրերին բավական շատ են խոսում: Պատմաբաններն ահազանգում են, որ այս գործընթացները լուրջ վտանգ են ներկայացնում, այդ թվում, ազգային անվտանգության տեսանկյունից: Մասնագետների պնդմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ նոր չափորոշիչները լի են բացթողումներով, որ չափորոշիչների մշակման փուլում չեն իրականացվել լայն քննարկումներ պատմաբանների ու մասնագետների հետ (ի դեպ, վերջիններիս պնդմամբ՝ նախարարությունն է կարգադրել զերծ մնալ նման քննարկումներից) և որ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավարը համահեղինակն է նաև 2017-ին և 2019-ին հրապարակված և վերահրապարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» խորագրով բավական խնդրահարույց աշխատության:
Հասկանալու համար, թե իրականում ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք այսօր և թե որքանո՞վ են վտանգավոր պատմաբանների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, մի փոքր ուսումնասիրություն իրականացրինք՝ նախ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այսչափ մեծ աղմուկ բարձրացրած վերոնշյալ աշխատությունը: «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» վերնագրով աշխատությունը Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի մի մասն է: Ծրագիրն իրականացվել է Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի (Հայաստան), History Foundation - Tarih Vakfı (Թուրքիա) և “Imagine Center for Conflict Transformation” (ԱՄՆ) համագործակցությամբ:
Այն, որ հայ-թուրքական այս համատեղ ծրագրի արդյուքում հրապարակված աշխատությունը պատմագիտական առումով լի է բացթողումներով ու վտանգավոր ձևակերպումներով, պատմաբաններն արդեն նշել են: Վառ օրինակը Հայկական լեռնաշխարհը Կովկաս ու Անատոլիա անվանելն է (էջ 52), հայ ժողովրդի ծագման ժամանակագրությունը հարցականի տակ դնելն (էջ 67) ու ապրիլյան քառօրյայի վերաբերյալ պատմության դասագրքերի անդրադարձը «միլիտարիզմի գաղափարախոսությամբ պատմությունը լցնել» անվանելը (էջ 56): Սակայն ընդհանուր տպավորությունն այս աշխատությունից այնպիսին է, որ հեղինակները կոնկրետ խնդիր են փորձել լուծել՝ հավասարի նշան դնելով Հայաստանում ու Թուրքիայում պատմության դասավանդմանն առնչվող հարցերի միջև: Ասվածի վկայությունը Հայաստանի և Թուրքիայի պատմության դասագրքերում կնոջ դերի վերաբերյալ հեղինակների եզրակացությունն է՝ որպես գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից անբավարար և միակողմանի (էջ 42, 69):
Հետաքրքրական է նաև հայ-թուրքական այս պրոյեկտի հայաստանցի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը: Պարզվում է՝ նրանցից երկուսն այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներ են, մեկը՝ դպրոցական առարկայական ծրագրերի չափորոշիչների լրամշակման թիմի անդամ, մեկ ուրիշը՝ նույն թիմի ղեկավար:
Այս ծրագրի և դրա արդյունք հանդիսացող աշխատության վերաբերյալ կարելի է երկար գրել, բայց խնդիրն այսօր ոչ այնքան դրա բովանդակությունն է, որքան փաստը, որ նման ծրագրի անմիջական մասնակցին ու նման մոտեցումներ կրող պատմաբանին վստահվել է դպրոցական միանգամից չորս առարկայական ծրագրի չափորոշիչների մշակումը, որ հայոց պատմության նկատմամբ նման մոտեցումներ ունեցողներն այսօր Ազգային ժողովում են, որ պետական ամենաբարձր մակարդակով հովանավորվում է հայկականության, մեր արմատների ու պատմության դեմ սկսված այս արշավը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ