ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է 16 աշխատակից

RT

Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի 16 աշխատակից: Այս մասին Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է ռազմական դատարանի ներկայացուցիչ, գործող դատավոր Ֆադի Աքիքին, փոխանցում է Կոմերսանտը:

«Զինվորական դատախազությունն ավարտում է Բեյրութի նավահանգստում գտնվող 12-րդ հանգարում տեղի ունեցած մահացու պայթյունի հետաքննության նախնական փուլը: Հարցաքննվել է  ավելի քան 18 անձ` նավահանգստի վարչակազմից և մաքսատան աշխատակազմից, նրանցից, ով պահեստում վերանորոգում էր իրականացնում և պահում էր այնտեղ պայթուցիկ նյութը: Այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը 16 մարդ է կազմում»,- ասաց Աքիքին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ էր պայթել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել է մոտ 5000-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: