ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի  ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք  են կատարում՝  աջակցելու  լիբանանցիներին և  լիբանանահայությանը:

«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց  բնակարաններ,  հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:  Բեյրութի պայթյունը  մարդկային, տնտեսական կորուստների  կողքին  բարոյական ծանր հարված  հասցրեց լավատեսությամբ հատկանշվող  լիբանանցուն: Կյանքի այսպիսի  պահին, միջազգային և տեղական  մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց  երախտաշատ  գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական,  բարեգործական  կազմակերպությունները, որոնք անմիջապես  օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: