Նախագահական նախաձեռնությունների նպատակն է ձևավորել համագործակցության տարածաշրջանային հարթակ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:
Եվս մեկ անգամ ընդգծելով 2018թ. Հայաստանում անցկացված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը՝ նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին է ներկայացրել նախագահական մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարթակ:
Հանրապետության նախագահը տիկին Մուշիկիվաբոյին հրավիրել է մասնակցելու Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը և կհամախմբի աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունն ու արհեստական բանականությունը: «2019թ. Մտքերի հայկական առաջին գագաթնաժողովի հաջողությունը մեզ քաջալերեց Շամոնիից դուրս նույնպես այն դարձնել տարեկան՝ նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և վեր հանել նոր գաղափարներ ու հնարավորություններ»,-նշված է նախագահ Սարգսյանի նամակում:
Նախագահական մյուս նախաձեռնությունը, որի մասին խոսել է Հայաստանի նախագահը, ATOM (Advanced Tomorrow) ծրագիրն է, որի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը դարձնել տարածաշրջանային հարթակ: Նրա խոսքով՝ բազմաթիվ պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող ձեռնարկություններ արդեն համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Անդրադառնալով Հաջողակ փոքր պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկել է շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարների հետ, ներառյալ ֆրանկոֆոն որոշ երկրներ, որոնց մեջ՝ Ռուանդան ու Կատարը: Նախաձեռնության նպատակը բնավ էլ գոյություն ունեցող համագործակցության օղակները փոխարինելը չէ, ոչ էլ ծանրաշարժ կառույց ստեղծելը, այլ՝ փոքր պետություններին համախմբելը, որոնք համագործակցության և երկխոսության ճկուն հարթակի շրջանակներում կարող են հաջողել զանազան ոլորտներում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 8,75 կմ/ժ