ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալիի նախագահը հրաժարական է տվել

© Ludovic Marin, Pool via AP

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Մալիի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է ria.ru-ն։

Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակա ռազմակայանում խռովությունը սկսվել է նախօրեին։ Ապստամբները հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթի և վարչապետ Բուբա Սիսեի ձերբակալության մասին, փոխանցում է Tert.am:

«Ես որոշել եմ  այս պահից սկսած վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- ասել է նախագահը, որի խոսքը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում։

Բացի այդ, նա հայտարարել է խորհրդարանի և կառավարության լուծարման մասին։ Հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ ժամանակներս կփոխանցի ապստամբների հայտարարությունը։

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալիում խռովությունը ղեկավարում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ՝ գնդապետներ Դյաուն և Քամարան, ինչպես նաև գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: