ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալիի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

mfa.am

Փետրվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալիի նորանշանակ դեսպան Տիեֆինգ Կոնատեին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Կոնատեին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալիի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Մալիի դեսպանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խթանման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման շուրջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: