Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում փորձ է արվում, ընդհանուր համատեքստից կտրելով, խեղաթյուրել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Արցախի Հանրապետության նախագահն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»։
Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։ Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն։
Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար։
Արցախի Հանրապետության Նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար»,-նշված է հայտարարության մեջ։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ