ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 579,43 դրամ ԱՐԾԱԹ - 397,63 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 207,84 դրամ

Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար է վերածում մզկիթի

Թուրքիայի կառավարությունը որոշել է մզկիթի վերածել Խորի մենաստանը, որի ներքո գործում է Ամենափրկիչ եկեղեցին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Կոմմինների կայսերական դարաշրջանի ամենանշանակալի բյուզանդական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոցային որմնանկարներով, և մզկիթի է վերածվում նույն ընթացակարգերով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն հանձնվում է Կրոնական գործերի վարչությանը և, ինչպես սպասվում է, կփակվեն բյուզանդական որմնանկարները, որպեսզի այն եկեղեցուց մզկիթի վերածեն»,- հաղորդել է հունական ERT հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչև այսօր, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը, հաղորդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ Ստամբուլի Խորի Սբ․ Ամենափրկիչը կօգտագործվի մահմեդական աղոթքների համար:

Խորի Սբ․ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ. 534 թվականին։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին մզկիթի է վերածվել Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3 կմ/ժ
17 C°
 
11°  21° 
26.10.2020
10°  21° 
27.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: