ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

RBK

ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ իրավունք ընձեռելով զինվորականներին կրակել ցանկացածի ուղղությամբ, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:

Այս միջոցը նպատակ ունի կանխել երկրի տարածք նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը, օգոստոսի 27-ին հաղորդում է RFA ռադիոկայանը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Համգյոն Փուքթոյի նահանգից իր աղբյուրներին:

«Հվերյոն քաղաքի ոստիկանությունը հրապարակել է նախազգուշացում հանրային անվտանգության նախարարության անունից, որտեղ ասված է, որ կորոնավիրուսը տարածվել է ամենուրեք, բացի ԿԺԴՀ-ից, և որ թշնամիները փորձում են այն ժողովրդական հանրապետություն բերել սահմաններով»,- նշում է RFA-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ միջոցները գործում են Չինաստանի հետ ամբողջ սահմանի երկարությամբ, որն ավելի քան 1,4 հազար կիլոմետր է: Մի այլ աղբյուր RFA-ին հավաստել է, որ զինծառայողներին այդ շրջանում բաժանել են մարտական փամփուշտներ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: