ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

BBC

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին օգոստոսի 13-ին կնքված համաձայնագիրը քայլ է դեպի ավելի կայուն և բարգավաճ Մերձավոր Արևելք: Այս մասին նշվում է ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է երկուշաբթի Աբու Դաբիում: 

«2020 թվականի օգոստոսի 13-ին Միացյալ Նահանգների, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը համարձակ քայլ է դեպի ավելի կայուն, միավորված և բարգավաճ Մերձավոր Արևելք: Այն շրջում է տարածաշրջանի խնդիրների լուծման ավանդական ընկալումը` շեշտը դնելով շոշափելի, գործնական արդյունքներ ունեցող պրագմատիկ քայլերի վրա: Համաձայնագիրն իր մեջ նոր կամուրջներ ստեղծելու հույս է կրում, որոնք կօգնեն գոյություն ունեցող կոնֆլիկտների դեէսկալացմանը և կոնֆլիկտների կանխմանն ապագայում»,- հայտարարության տեքստը մեջբերում է Emirates News Agency-ն (WAM):

«Այսօր մենք ականատես եղանք իսրայելական EL AL ավիաընկերության առաջին կոմերցիոն թռիչքին դեպի ԱՄԷ, որում գտնվում էին իսրայելական պաշտոնյաներն և լրատվամիջոցների ներկայացուցիչները: Վաղը ԱՄԷ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք քննարկումներ կսկսեն երկկողմ տեխնիկական համագործակցության վերաբերյալ յոթ հիմնական ոլորտներում` ներդրումներ, ֆինանսներ, առողջապահություն, քաղաքացիական տիեզերական ծրագիր, քաղաքացիական ավիացիա, արտաքին քաղաքականություն ևդիվանագիտական ​​հարաբերություններ, զբոսաշրջություն ևմշակույթ: Արդյունքը կլինի տարածաշրջանի երկու առավել նորարարական և դինամիկ երկրների լայն համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Շնորհակալություն հայտնելով Թրամփին՝ ներդրված ջանքերի համար, հայտարարության հեղինակները նաև նշում են. «Հուսով ենք և ակնկալում ենք, որ մոտ ապագայում մեր հավաքական ջանքերը մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնեն` ինչպես փոքր, այնպես էլ նշանակալից, որոնք մեր ժողովուրդներին և ամբողջ տարածաշրջանը կդնեն անվտանգության, բարգավաճման և խաղաղության հաստատուն ուղու վրա»,- նշվում է հայտարարության եզրափակիչ մասում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: