ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը Լիբանանին շուտափույթ կառավարություն ձևավորելու կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շուտափույթ նոր կառավարություն ձևավորել Լիբանանում, որի նպատակը պետք է լինի բարեփոխումների իրականացումը: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը լրագրողներին ասել է չորեքշաբթի երեկոյան` Բեյրութ ժամանելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ իմ այցի նպատակներից մեկը քաղաքական իրավիճակի գնահատումն է»,- ասել է Մակրոնը: «Ես տեսա, որ վերջին ժամերին սկսվեց մի գործընթաց, որը թույլ տվեց վարչապետ նշանակել»: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «բարեփոխումներ իրականացնելու կոնկրետ խնդրով պետք է որքան հնարավոր է շուտ կառավարություն ձևավորվի»: Նա պարզաբանել է, որ «խոսքը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև արդարադատության ոլորտում բարեփոխումների մասին է»:

Մակրոնը հիշեցրել է, որ օգոստոսի 9-ին Ֆրանսիան, ՄԱԿ-ի աջակցությամբ, միջազգային կոնֆերանս էր կազմակերպել օգոստոսի սկզբին Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Բեյրութին և լիբանանցիներին օգնելու վերաբերյալ: Դոնորների արտակարգ տեսակոնֆերանսի արդյունքում ավելի քան քառորդ միլիարդ եվրո է հավաքվել` մասնակից երկրների ֆինանսական պարտավորությունների տեսքով:

Երեքշաբթի օրը Մակրոնը բանակցություններ կվարի Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, կմասնակցի Մեծ Լիբանանի հռչակման 100-ամյակի տոնակատարության արարողությանը Ֆրանսիայի մանդատի ներքո և կայցելի Բեյրութի` պայթյունից տուժած թաղամասեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: