ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի լավագույն հավաքածուն գտնվում է Արցախի ԱԳՆ-ում

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի լավագույն հավաքածուն գտնվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

 «Դրանում վերջերս համոզվել են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում։ ԱԳՆ-ն պարբերաբար հրապարակում է համապատասխան արխիվային փաստաթղթեր, ինչը հիստերիա է առաջացնում Բաքվում։

ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության ամենակայացած ինստիտուտներից մեկն է։ Մեր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել այլ կառույցների կայացմանը, քանի որ յուրաքանչյուր պետություն հզոր է նաև իր կայացած ինստիտուտներով»,- գրել է Մայիլյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: