ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանում ուրարտացի կնոջ գերեզման է պեղվել, որում շատ զարդեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական պետական հեռուստառադիոընկերության կայքէջը՝ TRT-ն։

Աղբյուրի համաձայն՝ Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։

Թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում պրոֆ․ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պեղումների շնորհիվ մեկ անգամ ևս հավաստիացել են, թե ուրարտացիների համար որքան կարևոր է եղել հանգուցյալին զարդերով թաղելու ավանդույթը, և հավելել․

«Վերջին գերեզմանը, որ պեղել ենք, պատկանում է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ կինը թաղված է եղել իր բոլոր զարդերով։ Կմախքի վրա կարծես զարդերի մի ամբողջ հավաքածու լինի։ Այս կմախքը ցույց է տալիս, որ ուրարտացի կանանց զարդարվելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է գտնվել։ Մենք նաև համոզվեցինք, որ այս կմախքը պատկանում է ազնվական ցեղից սերած մի կնոջ»։

Թուրք գիտնականը հայտնել է նաև, որ կմախքի վրա հայտնաբերել են երկու ապարանջան, մի բրոնզե մատանի, ականջօղեր ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի մանյակ։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: