ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի՝ ճերմակ հագած պահապան հրեշտակը. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի (վիրտուալ այցելություն)

Շուշիի կենտրոնում գտնվող, իբրև ճերմակ հագած պահապան հրեշտակ, Ղազանչեցոց եկեղեցին, հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է: Այն կառուցվել է 1868-1887 թթ: Օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին:

Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանի նախագծով: 

Ասում են, որ մարդիկ եկեղեցին կառուցել են հիմնականում իրենց արհեստի միջոցով, որն էր ղազան (կաթսա) պատրաստելը: Վաճառելով դրանք, մարդիկ գումարները ոչ թե իրենց բարեկեցության, այլ եկեղեցի կառուցելու համար են օգտագործել: Տեղացիները պատմում են, որ նոր եկեղեցի կառուցելիս խնդիր է առաջացել, քանի որ միայն մեկ քահանա է եղել: Պատարագ մատուցելու համար քահանան պետք է մեղքերի թողություն խնդրի մեկ այլ քահանայից: Այս խնդիրը լուծելու համար ճարտարապետները մի հնարամիտ քայլի են դիմել: Նրանք մի այնպիսի ընդհատակյա սենյակ են կառուցել, որի պատերի կառուցվածքի շնորհիվ մարդ կարող է լսել իր ձայնը շատ հստակ: Քահանան թողություն էր խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը և ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Աշխարհում այս եզակի խոստովանական սենյակը պահպանվում է մինչ օրս, փոխանցում է 360greatarmenia.am կայքը: 

Սուրբ Ամենափրկիչը շրջապատված է հրեշտակներով: Շեփորով հրեշտակները խորհրդանշում են Ավետարանի վերջին հարությունը: Երբ դատաստանի օրը հրեշտակը փողը փչի, բոլոր մահացածները հարություն կառնեն, իսկ ողջ մարդիկ նույն ակնթարթում կմահանան և նորից հարություն կառնեն:

Shushi | Phoenix Tour Armenia

Շեփորով հրեշտակները դրված են Զանգակատան վրա, քանի որ այն աշխարհի փողն է, որը մարդկանց միշտ կանչում է եկեղեցի: Նշենք, որ այսօրվա հրեշտակները նոր են, քանի որ 1920թ-ից հետո Ադրբեջանի տիրապետության տակ եղած տարիներին արձաններն ավերվել էին:

Եկեղեցին մինչև ազատագրումը գտնվում էր կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: 1989-ից վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիներն այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Երբ անհավանական թվացող ռազմական գործողության շնորհիվ այն ազատագրվեց, ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը, և մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերն ու կամարներն ի վեր: Եկեղեցին վերջանականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին, սակայն եկեղեցու վրա դեռևս կան ականների հետքերը, որոնք վկայում են ավերածությունների, ռմբակոծությունների ծանր ու դժվարին օրերի մասին, փոխանցում է hushardzan.am-ը:  

Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին ունի 35 մ երկարություն, 23 մ լայնություն և 35 մ բարձրություն: Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք, և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն: Մուտքի մոտ են գտնվում փողեր բռնած հրեշտակների արձանները, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանին: Եկեղեցում  է պահվում ս. Գրիգորիսի Աջը: 

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին այժմ հայկական ամենախոշոր եկեղեցիներից է: Այս ճերմակազգեստ գեղեցկուհին Շուշիի պարծանքն է, որն այնքան ներդաշնակ է տեղանքին ու շրջակա միջավայրին…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: