ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Ավելի քան 10 հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Արցախում կլինեն. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Հանրապետությունում կլինեն:

«Նախընտրական հանդիպումներիս ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսության՝ ոչխարաբուծության ճյուղի զարգացմանը: Այն, ըստ մասնագետների, Արցախում մեծ հեռանկար ունի, և կարելի է գլխաքանակը հասցնել ավելի քան հինգ հարյուր հազարի: Համեմատության համար նշեմ, որ ներկայումս ամբողջ հանրապետությունում ունենք ընդամենը յոթանասուն հազար գլուխ ոչխար, և եղածն իր մթերատվությամբ անհամեմատ զիջում է առաջատար ցեղատեսակներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձանագրումն առ այն, որ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով, կրկին վկայում է ոլորտի մեծ ներուժի ու պահանջարկի մասին:

Այդ առթիվ կուզեի փաստել, որ Արցախում այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն արված է, և ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Հանրապետությունում կլինեն: Հայտարարածի համաձայն՝ դրանք կտրվեն բոլոր այն ֆերմերներին, ովքեր կապահովեն գյուղնախարարության առաջադրած նվազագույն պայմանները:

Մեկնարկը տրված է. առաջիկա հինգ տարիներին պետական միջոցներով շարունակաբար կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ: Մեր ընդհանուր հաջողությունը պայմանավորված է լինելու այդ ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու գրագետ և սրտացավ մոտեցումից: Արդյունքում շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը»,- գրել է Արցախի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6 կմ/ժ
16 C°
 
17°  28° 
25.09.2020
16°  27° 
26.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: