ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 192,39 դրամ ԱՐԾԱԹ - 395,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 818,03 դրամ

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է EADaily-ն:

Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն:

«Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանոի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի  ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը:

Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:

«Ես ասացի՝  սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով` «Սեմաշկոն, որը Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:

«Սա իմ առաջարկն էր, և մենք պետք է զորավարժություններ անցկացնենք: Մենք չպետք է նայենք, թե ինչ-որ մեկը մեր մասին ինչ կասի: Բանակը, որը չի կռվում, բանակ չէ: Այնպես որ, գոնե զորավարժությունները պետք է իրականացվեն»,-նշել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ զրույցում իրենք քննարկել են հարցերի մի ամբողջ շարք, զրույցը տևել է գրեթե 5 ժամ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 4 կմ/ժ
17 C°
 
  21° 
29.10.2020
10°  22° 
30.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: