ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորիս Ջոնսոնը հայտնել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հիմա Մեծ Բրիտանիայում դիտվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը՝ այն անխուսափելի անվանելով:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ չի ցանկանում մտցնել երկրորդ պետական կարանտին, սակայն կառավարության օրակարգում «ամեն ինչ քննարկվում» է։

«Ակնհայտ է, որ մենք անչափ ուշադիր ենք հետևում համավարակի տարածմանը՝ վերջին մի քանի օրերին դրա զարգացմանը զուգահեռ, և ոչ մի կասկած չկա, ինչպես ես ասում եմ արդեն մի քանի շաբաթ շարունակ, որ մենք կարող ենք սպասել, հիմա արդեն տեսնում ենք առաջիկա երկրորդ ալիքը»,- ասել է երկրի վարչապետը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է դիտվում Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում, և այն անխուսափելի է նաև Մեծ Բրիտանիայի համար։

«Ես ամենևին չեմ ցանկանում սահմանել ավելի խոշոր կարանտինային միջոցառումներ, մենք ցանկանում ենք դպրոցները բացված թողնել, հրաշալի է, որ դպրոցները դարձել են այնպիսին, ինչպիսին եղել են»,- նշել է նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ իշխանությունները ցանկանում են նաև, որ տնտեսությունը շարունակի գործել՝ միաժամանակ նշելով, որ դա հնարավոր է բնակիչների կողմից համապատասխան հրահանգներին հետևելու դեպքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: