Ամալ Քլունին հրաժարվել է պատվավոր պաշտոնից՝ վիճահարույց օրինագծի պատճառով

Բրիտանացի իրավապաշտպան Ամալ Քլունին հրաժարվել է մամուլի ազատության հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին ուղարկած հրաժարականի նամակում պարզաբանում է, որ իր որոշումը կապված է վիճահարույց օրինագիծ ընդունելու բրիտանական կառավարության մտադրության հետ, որը խախտում է Brexit-ի համաձայնագրի պայմանները:
«Ինձ սարսափեցրեց այն լուրը, որ կառավարությունը մտադիր է ընդունել ներքին շուկայի մասին օրինագիծ, որը «խախտում է միջազգային իրավունքը»՝ հենց կառավարության խոստովանության համաձայն»,- ասում է Քլունին Իրավաբանների միջազգային ասոցիացիայի կողմից շրջանառվող նամակում: Իրավապաշտպանը նշել է, որ այլևս չի կարող «այլ պետություններին կոչ անել հարգել և կատարել միջազգային պարտավորությունները, երբ Միացյալ Թագավորությունը հայտարարում է, որ ինքը դա չի անի»:
Brexit-ի վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի դրույթները շրջանցելու բրիտանական ղեկավարության մտադրությունը կտրուկ արձագանք է առաջացրել Բրյուսելի և Վաշինգտոնի, Շոտլանդիայի և Ուելսի ղեկավարության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության շատ անդամների կողմից:
Քննադատներն առաջին հերթին նշում են հեղինակության այն վնասը, որը երկիրը կրելու է խախտելով ընդամենը մեկ տարի առաջ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը: Անգլիայի և Ուելսի փաստաբանների խորհուրդը նախազգուշացրել է, որ «խախտելով օրենքի գերակայությունը սկզբունքը»՝ թագավորության իշխանությունները վտանգի տակ են դնում բրիտանական դատական համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը:
Օրինագիծը նախատեսված է կարգավորել Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասերի միջև առևտրային կապերը 2020թ․ դեկտեմբերի 31-ի Brexit-ի անցումային շրջանի ավարտից հետո: Այն նաև ծառայում է որպես ապահովագրություն՝ ԵՄ-ի հետ առևտրային բանակցությունների ձախողման և Brexit-ի գործարքի պայմանները արմատապես մեկնաբանելու Բրյուսելի փորձերի դեպքում՝ եթե խոչընդոտներ ստեղծվեն Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա ապրանքների տեղափոխման համար: Վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա համախոհները ասում են, որ կառավարությունը ձգտում է ԵՄ-ի հետ առևտրային գործարք կնքել և չի ցանկանում խախտել միջազգային օրենսդրությունը: Միևնույն ժամանակ, նրանք պնդում են, որ Բրյուսելն անբարեխիղճ է գործում՝ ակնկալելով, որ թագավորությունը նույնիսկ Brexit-ից հետո հետևելու է ԵՄ կանոններին և ուղենիշներին: Կառավարության ղեկավարի խոսքով, ներկայացված օրինագծի հաստատումը «կենսական նշանակություն ունի» «Միացյալ Թագավորության տնտեսական և քաղաքական ամբողջականությունը երաշխավորելու համար»:
-
21:25
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
-
21:05
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
-
19:22
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
-
19:08
Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
-
18:50
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի արտգործնախարարի հետ
-
18:44
Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է. Սերժ Սարգսյան
-
18:11
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունն անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
-
17:58
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
-
17:41
Արմավիրի մարզպետի տեղակալ հրաժարվել է պաշտոնից և աջակցություն է հայտնել ԳՇ Պետին
-
17:15
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:31
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հա-ից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
-
16:22
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
-
16:12
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են
-
16:10
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
-
15:56
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
-
15:42
Փաշինյանի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
-
15:38
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
-
14:06
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
-
13:49
Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ