ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 173,86 դրամ ԱՐԾԱԹ - 391,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 796,31 դրամ

Հայաստանի լռությունը կարող է հանգեցնել պարտության տեղեկատվական պատերազմում

Հայաստանի իշխանությունների անտարբեր լռությունն Ադրբեջանի վարած տեղեկատվական արշավի հանդեպ կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանն էլ ավելի է ակտիվացրել իր հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային ֆոն է նախապատրաստում, որպեսզի միջազգային հանրության աչքերում Հայաստանը մեղավոր դառնա ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար: Հայաստանի արձագանքը որևէ կերպ համաչափ չէ:

Վերջին 2-3 օրերի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն ուներ օգտագործելու ՄԱԿ ամբիոնը, սեպտեմբերի 21-ի առիթով իր ուղերձն ու ելույթներն Ադրբեջանին պատասխանելու, կամ առնվազն միջազգային հանրությանն անհրաժեշտ ուղերձները հղելու համար: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, իր հերթին, այս օրերին մի քանի հարցազրույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-երին, ավելին՝ Երևանում նրան ուղիղ հարց է հղվել Ալիևի հայտարարությունների վերաբերյալ, որոնք նախարարը հրաժարվել է մեկնաբանել: Հայաստանը բավարարվել է ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով արված մի հայտարարությամբ, որը հուզական է որակում Ալիևի հայտարարությունները:

Հայաստանի լռությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին անխոչընդոտ ապատեղեկատվություն տարածել՝ ազդելով միջազգային ընկալումների վրա և ստեղծելով իր համար նպաստավոր տեղեկատվական ֆոն:

Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարության վարած քաոտիկ, անհետևողական քաղաքականությունն արդեն իսկ բացասաբար է ազդել միջնորդների և միջազգային հանրության աչքերում Հայաստանի վերաբերյալ ընկալումների վրա: Այսօր դրան գումարվում է միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանի կողմից տարվող քարոզչությունն ու ի պատասխան դրա Հայաստանի լռությունը, չհակազդելն ու չխոչընդոտելը:

Արդյունքում, դա կարող է ազդել և՛ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում միջազգային հանրության արձագանքների և որդեգրած մոտեցումների, և՛ բանակցային գործընթացի հետագա զարգացումների վրա:

Այս ամենը հաշվի չառնելն ու պատասխան գործողություններ չձեռնարկելը նշանակում է կամովին թուլացնել սեփական դիրքերն, ինչն էլ իր հերթին կարող է անվտանգային հետևանքներ ունենալ:

Այժմ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում իրական պատերազմի նախաշեմին, և դրանցից ոչ մեկում պարտվելու իրավունք մենք ուղղակի չունենք:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 7 կմ/ժ
19 C°
 
10°  19° 
22.10.2020
  20° 
23.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: