ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 158,9 դրամ ԱՐԾԱԹ - 385,64 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 772,99 դրամ

ԵՄ հինգ երկիր հրաժարվել է Լուկաշենկոյին նախագահ ճանաչել

Iz.ru

Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան երդմնակալությունից հետո հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել, հայտնում է TUT.by հարթակը:

«Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ Բելառուսի ղեկավարը հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, եւ կոչ է արել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել հանրապետությունում:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել է, որ Բեռլինը Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում չի ճանաչի նույնիսկ նրա երդմնակալությունից հետո:

Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 6 կմ/ժ
14 C°
 
10°  20° 
21.10.2020
  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: