ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ-ը հորդորում է քաղաքացիներին կարդալ վարկային պայմանագրերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է քաղաքացիներին վարկային պայմանագրերը ստորագրելիս անպայման կարդալ, նկատել է՝ դրանք խրթին ձևակերպումներ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

ՄԻՊ-ի իրավասությունը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված, սահմանափակ է: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն՝ զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ կոնկրետ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում է որոշակի մոնիտորինգ, սակայն համակարգային առումով, մարդու իրավունքների  հետ կապված հարցերը լուծելու նպատակով նույնպես ծավալում է որոշակի աշխատանքներ:  «2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոք՝ 400 անձից: Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածումը  կանխարգելելու նպատակով հայտարարված մարտակարգ դրության ժամանակահատվածում ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր դիմում- բողոք՝ 276 անձից»,-ասաց Թաթոյանը:

Նա նշեց, որ ոլորտում խնդիրները տարբեր են: ՄԻՊ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավունքների խախտումների, դրանց ոտնահարումների կամ այլ խնդրահարույց իրավիճակների պատճառ են դառնում ոչ պատշաճ իրազեկումները: Թաթոյանը որպես օրինակ նշեց, որ քաղաքացիների և բանկերի միջև կնքվող վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, քաղաքացիներն էլ մեխանիկորեն ստորագրում են: «Դրանք այնքան խրթին են, որ երբ մեզ դիմումները հասցեագրում են, վերլուծում ենք, որոշ հարցեր են ի հայտ գալիս»,-նշեց նա ու հավելեց, որ բանկային համակարգում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել պայմանագրերը:

ՄԻՊ-ը շեշտեց, որ գլխավոր հարցն այն պետք է լինի, որ քաղաքացիները կարդան պայմանագրերը:

Թաթոյանը նշեց, որ լուրջ խնդիր է դատական քաշքշուկների մեջ քաղաքացու հայտնվելը: «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտրանքային համապատասխան մարմին, կարծում ենք, որ պետք է լինի արբրիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին, որ նախկինում, ենթադրենք գոյություն է ունեցել բանկային միության կազմում, և մասնագիտական մոտեցումների սկզբունքով կարողանա վեճերի այլընտրանքային լուծում իրականացնել»,-ասաց նա:

ՄԻՊ-ը կոչ արեց  քաղաքացիներին մշտապես ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրում են: «Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթոշակի վրա, աշխատավարձի վրա»,-ասաց նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: