Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար
Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվեց աղոթք Արցախի անսասանության և Հայոց բանակի ոգու ամրության համար։ Նախագահությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և
արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող միաբանները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հայցելով, որ Տերն ապահով ու անվտանգ պահի Հայոց Արցախ աշխարհը, անառիկ՝ հայրենի սահմանները, ամուր և քաջ՝ հայ զորականներին՝ շուտափույթ խաղաղություն պարգևելով Արցախի մեր ժողովրդին։
Ծնրադիր աղոթքից առաջ Նաթան արքեպիսկոպոսն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ նշելով, որ խաղաղարար լինելու երանությունը հայոց ազգը դարեր շարունակ է փաստել։ «Այսօր մենք աղոթում ենք մեր զավակների համար, որ այս պահին կյանքի ու մահու կռվի մեջ են,
աղոթում ենք առ Աստված, որ ուժ տա նրանց բազուկներին և պահպանի նրանց։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեր զորավարներին և մեր զինվորյալներին այնպիսի զորություն տա, որ այլևս ոչ մի թշնամի չհամարձակվի հարձակվել մեր հայրենի տան վրա։ Եվ, վստահ ենք, որ Աստված մեզ հետ է, վստահ ենք, որ մեր զինվորները դուրս կնետեն ինչպես, որ գիտենք վերջին տասնամյակների ընթացքում, մեր սահմաններից որևէ հարձակվողի», - ասաց Սրբազանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց մեր ողջ ժողովուրդը իր գոհաբանական աղոթքը կբարձրացնի առ Աստված մի նոր հայրենական, ազգային հաղթանակի համար։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 4,12 կմ/ժ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 4,12 կմ/ժ
21 C°
29° 17°
27.04.2024
29° 16°
28.04.2024
Հարցում