Թուրքիայի զսպելու համար միջազգային հանրությունը պետք է անհապաղ հստակ քայլեր ձեռնարկի

Միջազգային հանրության մոտ կա լուրջ մտավախություն, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումը կարող է վերաճել տարածաշրջանային ավելի մեծ դիմակայության:
«Կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույն զգուշություն ցուցաբերել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ էլ նշվում է. «Միացյալ Նահանգները համարում է, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային կարող է չափազանց անօգուտ լինել և միայն խորացնել տարածաշրջանային լարվածությունը»:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ևս կոչ է արել երրորդ կողմերին հեռու մնալ հակամարտությունից. «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի և բանակցություններին վերսկսման»,- հայտարարել է Բայդենը:
Ինչպես 2020 թվականի հուլիսին Տավուշյան դեպքերի ժամանակ, Թուրքիան այսօր միակ երկիրն է, որն աջակցում և խրախուսում է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան: Ավելին, ըստ էության, Արցախը պայքարում է թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի դեմ, ինչը վերջիններս որևէ կերպ չեն թաքցնում, ավելին՝ հնարավոր բոլոր եղանակներով ընդգծում են, որ Արցախի դեմ գործում են համակարգված: Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև մարտի դաշտում, իսկ պաշտպանության նախարարն ասել է, որ իրենք չեն պատրաստվում լսել միջազգային հանրության կոչերը և դադարեցնել ռազմական գործողությունները:
Թուրքիայի նման կեցվածքը, բնականաբար, շատ ավելի բարդացնում է տարածաշրջանում ռազմական բախումները դադարեցնելը և փոքրացնում կայունություն հաստատելու հնարավորությունը: Իսկ Թուրքիայի ազդեցության տակ գտնվող գրոհայինների տեղափոխումը Սիրիայից տարածաշրջան Ադրբեջանին աջակցելու նպատակով էլ ավելի է մեծացնում վտանգը, որ ադրբեջանական այս ագրեսիան կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության:
Ուստի, նման պայմաններում, միջազգային հանրության և հատկապես՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որի անդամ է նաև Թուրքիան, անհրաժեշտ են հստակ և հասցեական հայտարարություններ և գործողություններ՝ Թուրքիային զսպելու, այս նոր արկածախնդրության և ևս մեկ հարևան տարածաշրջանում քաոս և ապակայություն ստեղծելուն ուղղված նրա քայլերը կանխելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
- ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային...
- Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը» Գործող իշխանության փորձերը՝ սեփական ձախողումներն ու դավաճանական քայլերը պայմանավորել ստացված «վատ ժառանգությամբ»...
- Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես,...
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
-
11:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ