ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 158,9 դրամ ԱՐԾԱԹ - 385,64 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 772,99 դրամ

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

AP

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, փոխանցում է Aysor.am:
 
Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել հրադադարը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը կանխել: Ընդգծվել է կողմերին շուտափույտ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը:
 
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական   ճանապարհով կարգավորման պայմանների ստեղծման համար: Վերահաստատվել է համապատասխան շփումներ կազմակերպելու մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը՝ ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների ղեկավարների հերթական հանդիպման անցկացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 8 կմ/ժ
18 C°
 
10°  19° 
22.10.2020
  20° 
23.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: