ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ գագաթնաժողովում եվրոպական երկրների առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, հայտնում է Tert.am:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ԵՄ առաջնորդները կոչ են արել Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձննել իրավիճակի դեէսկալացման համար:

«Այո, ամեն մեկը պետք է կառուցողական դեր խաղա, որպիսի նպաստի դեէսկալացմանը: Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարեցվի, այն բարդացնում է իրավիճակը»,- հայտարարել է Միշելը:

Գագաթնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ Եվրախորհուրդը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և վճռականորեն հորդորում է կողմերին իրենց հավատարմությունը հայնտել կրակի դադարեցմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մարդկային կորուստները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Չի կարող լինել ո՛չ հակամարտության ռազմական լուծում, ո՛չ էլ՝ ինչ-որ արտաքին միջամտություն: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների: Եվրախորհուրդն  իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցչին պարզել ԵՄ հետագա աջակցության հեռանկարները կարգավորման գործընթացում»,- նշված է գագաթնաժողովի արդյունքներով տարածված հաղորդագրությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: