Միջնորդներն Ադրբեջանի և Թուրքիայի մոտ հետևողականորեն ամրապնդում են ամենաթողության զգացումը

Ադրբեջանի զինված ուժերն այսօր կեսօրից լայնամասշտաբ գրոհ են սկսել արցախա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ, հրթիռակոծում են նաև Ստեփանակերտը՝ հերթական անգամ ցույց տալով, որ կրակը դադարեցնելու և բանակցությունները վերսկելու մասին միջազգային հանրության կոչերն իրենց համար որևէ նշանակություն չունեն, և Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու համար հարկավոր են ավելի վճռական քայլեր, քան ուղղակի կոչերը:
Սակայն այս պահին միջազգային հանրությունը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրները նման քայլեր ձեռնարկելու համար բավարար կամք չեն դրսևորում, ավելին, նույնիսկ հայտարարությունների մակարդակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիան և տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ դնելը հստակ գնահատականների չի արժանանում:
Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը, ինչպես ավելի վաղ նախագահների մակարդակով արված հայտարարությունը, ամբողջությամբ և օբյեկտիվորեն չէր արտացոլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այն աչքի է ընկնում ինչպես հասցեականության բացակայությամբ, որն Ադրբեջանում ստեղծում է ամենաթողության զգացում, այնպես էլ ներկայիս ագրեսիայի որոշ էլեմենտների անտեսմամբ:
Մասնավորապես, նախարարների հայտարարության մեջ կրկին չկա անդրադարձ Թուրքիայի կողմից տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ բերելու փաստին, ինչը բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլև ողջ տարածաշրջանում:
Ավելին, համանախագահ երկրներն իրենց մանդատն իրականացնելու հարցում դիմում են Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությանը: Հաշվի առնելով, որ Թուրքիան Մինսկի խմբի ամենաակտիվ և Ղարաբաղյան հակամարտության հարցում ամենաշահագրգիռ երկիրն է՝ հայտարարությունում նման ձևակերպման հասցեատեր առաջին հերթին ընկալվում է Թուրքիան, առավել ևս որ որևէ անդրադարձ չկա Թուրքիայի ներգրավվածությանը Արցախի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիային:
Եթե նույնիսկ համանախագահ երկրները փորձել են այսկերպ Թուրքիային բերել կառուցողականության դաշտ, ապա դա ոչ արդյունավետ ճանապարհ է, նման մոտեցումն էլ ավելի է մեծացնում Թուրքիայի ախորժակը: Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր Բաքվում շարունակել է Հայաստանի և Արցախի դեմ ռազմատենչ հռետորաբանությունը՝ հերթական անգամ ապացուցելով, որ կարգավորման հարցում այդ երկիրը չի կարող որևէ կառուցողական դերակատարում ունենալ:
Ընդ որում, հստակությու չկա հայտարարության մեջ ոչ միայն կողմերի գործողությունների և Թուրքիայի ապակառուցողական և ագրեսիվ ներգրավվածությանը տրվող գնահատականի մասով, այլ նաև կարգավորման սկզբունքների և փաստաթղթերի, որոնց հիման վրա կողմերին կոչ է արվում վերսկսել բանակցությունները: Սա թերևս նորություն է Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարբեր մակարդակներով արվող հայտարարություններում:
այլ նյութեր այս թեմայով
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
- ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային...
- Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը» Գործող իշխանության փորձերը՝ սեփական ձախողումներն ու դավաճանական քայլերը պայմանավորել ստացված «վատ ժառանգությամբ»...
- Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես,...
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
-
11:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ