ԵԱՀԿ ԽՎ նախագահը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները ի շահ խաղաղ բնակչության դադարեցնելու և բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ վերսկսելու իր կոչը՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան, փոխանցում է News.am-ը:
Անցած շաբաթվա ընթացքում Ծերեթելին անմիջական կապի մեջ էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը և երկու կողմերին կոչ անի վերսկսել բանակցային գործընթացը:
«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգություն ունենալ հակամարտության հետ կապված զոհերի աճի համար, մասնավորապես՝ տեղական բնակչության վրա ազդեցության համար, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող մարտերից»,- ասել է Ծերեթելին: «Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարությունների կոչը անվերապահ հրադադարի մասին»:
Նա նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ` նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն 2008 թ. ընդունել է բանաձև` ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրներին կոչ անելով «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը կամ տեղափոխումը»:
Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այդ զենքի օգտագործումից և ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի պահանջները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել մարդասիրական աղետների: Ուժի շարունակական օգտագործումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Ծերեթելին: «Ի վերջո, ուժի ցանկացած շարունակական օգտագործումը վնասակար կլինի առաջիկա տասնամյակների ընթացքում հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար՝ անկախ հակամարտության արդյունքներից: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի օգնենք հաշտության քաղաքական կամք մշակել»:
«Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է կողմերի խնդրանքով անցկացնել խորհրդարանական բանակցություններ»,- հավելել է գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան: «Խորհրդարանական երկխոսությունը կարող է կարևոր դեր ունենալ կապի ուղիների վերականգնման գործում, երբ Մինսկի խմբում վերսկսվի բանակցային գործընթացը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Ես կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն հետևողականորեն աջակում է ԵԱՀԿ կառույցների և մեխանիզմների աշխատանքին, որին մասնակից պետությունները վստահել են լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մոնտելլան: «Բացի այդ, ԽՎ-ն նաև պատասխանատու է ուժեղ և թույլ կողմերի վերլուծության համար` կազմակերպչական հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ ուղղորդելու նպատակով: Սա հատկապես կարևոր է նման իրավիճակներում»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 4,63 կմ/ժ