ԵՐԵՎԱՆ -12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Emmanuele Contini / Getty Images

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում  է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ:

Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 3 կմ/ժ
-12 C°
 
-6°   
25.01.2021
-4°   
26.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: