ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. Արցախի նախագահ

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ», - նշել է նախագահը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: