ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար. Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը Արցախում պատերազմի մասին ուղերձ է հղել ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։ RTVI-ը հրապարակել է նրա կարծիքն Արցախում պատերազմի մասին, փոխանցում է News.am։

«Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, և նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։

Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք և ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են։

Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար։ Նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի։ Եվ որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք։

Ընկերներ, ուժեղ մնացեք, շարունակեք անել ձեր գործը, և թող Աստված օրհնի ձեզ»,- ասել է դերասանը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-2°   
27.11.2020
-2°   
28.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: