ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան

Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am:

«Ադրբեջանը միշտ ցանկացել է ավելին: Հայ ժողովուրդը պատրաստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ՝ պաշտպանելու մեր շահերը: Մենք պետք է իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը: Բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման, դրա համար էլ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները», - մանրամասն ասաց ՀՀ վարչապետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4 կմ/ժ
6 C°
 
   
25.11.2020
   
26.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: