ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը հավելեց, որ այս պահին տեղի է ունենում Մնացականյանի և Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հանդիպումը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 1,03 կմ/ժ
17 C°
 
24°  14° 
26.09.2023
25°  14° 
27.09.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: