ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ. Կրեմլ

TASS

Կրեմլում նշում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն մի քանի անգամ պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Պատասխանելով հստակեցնող հարցին այն մասին, որ ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել, եւ արդյոք Կրեմլի դիրքորոշումը նույնն է՝ կապված խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի պատրաստակամության հետ, եթե հակամարտության կողմերը համաձայնեն, Պեսկովը նկատել է. «Այդ հարցում ինչ-որ էվենտուալ դատողություններ չեմ անի, կսահմանափակվեմ միայն նրանով, ինչ ձեզ ասացի»:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: