ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սնոուդենը մտադիր է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշում է ընդունել դիմել ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար: Այս մասին Սնոուդենը գրել է Twitter-ում:

«Մեր ծնողներից երկար տարիներ բաժանվելուց հետո ես ու կինս մեր որդուց բաժանվելու ամենափոքր ցանկություն իսկ չունենք: Ահա թե ինչու համավարակի և սահմանների փակման այս ժամանակաշրջանում մենք դիմում կներկայացնենք ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար»,- գրել է նա:

Դրա հետ մեկտեղ Սնոուդենը նշել է, որ ինքն ու կինը կմնան ամերիկացիներ և որդուն կդաստիարակեն ամերիկյան արժեքների ոգով, մասնավորապես, մտքի և խոսքի ազատության արժեքներով: Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, թե երբ կկարողանա վերադառնալ ԱՄՆ, որպեսզի վերամիավորվի ընտանիքի հետ:

Ավելի վաղ փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Սնոուդենի շահերն է ներկայացնում ՌԴ-ում, պատմել է, որ դեկտեմբերի վերջին ծնվելու է Սնոուդենի և նրա կնոջ երեխան, ըստ ծննդավայրի նա կստանա Ռուսաստանի քաղաքացիություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: