ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորվեգիան 1,5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին

Նորվեգիայի իշխանությունները որոշել են մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 միլիոն նորվեգական կրոն (1,5 միլիոն եվրո) ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն օգնելու համար, այս մասին հայտարարել են Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է Aysor.am-ը: 

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում բազմաթիվ մարդկային կյանքեր են խլել, շատերին ստիպել լքել իրենց տները և մեծ տառապանքներ պատճառել խաղաղ բնակչությանը: Նորվեգիան 17 միլիոն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և օգնում են այս հակամարտությունից առավել տուժածներին», - նշել են նախարարությունում:

Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտող կողմերը կապահովեն հումանիտար կազմակերպությունների անվտանգությունն ու անխխտ մուտքը տարածաշրջանում օգնության կարիք ունեցողներին:

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում աջակցել հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները: Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ՝ խաղաղ լուծում գտնելու համար», - ասել է նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: