Ի՞նչ տնտեսական քաղաքականություն են առաջարկում ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները

Ընտրությունները Միացյալ Նահանգներում որոշիչ գործընթաց է հաճախ ոչ միայն ԱՄՆ ներքին քաղաքականության համար: Երկու թեկնածուներից յուրաքանչյուրի՝ դեմոկրատ Ջո Բայդենի և հանրապետական, գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակցությունը որոշակի փոփոխություններ է բերելու ամերիկյան և՛ արտաքին քաղաքական կուրսում, և՛ տնտեսական քաղաքականության համատեքստում:
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ դերն ու նշանակությունը, արժե դիտարկել երկու թեկնածուների հիմնական մոտեցումները համաշխարհային տնտեսությանը:
Ի՞նչ է ենթադրում ԱՄՆ –ի տնտեսության՝ «թրամփյան» մոդելը
Եթե առաջնորդվենք նախընտրական քարոզարշավով, ապա Թրամփի ծրագիրը հիմնված է չորս տարվա փաստերի վրա: Ընդհանուր առմամբ, ավելի շատ եղածի շեշտադրում, քան նոր ծրագրի ներկայացում:
Դրանք են, անհատների և տնտեսվարող սուբյեկտների համար հարկերի նվազեցումը, որն ի դեպ, կարելի է գնահատել, որպես Թրամփի կողմից նախորդ ընտրությունների ընթացքում տրված և կատարված խոստում:
Հաջորդ առանցքային ձեռքբերումը Միացյալ Նահանգների կողմից թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացումն է, ինչի արդյունքում ԱՄՆ նավթահումք ներկրող երկրից դարձավ արտահանող: Սա, իհարկե, դժվար է գանահատել՝ որպես բացառապես Դոնալդ Թրամփի մենեջմենթի արդյունք: Միացյալ Նահանգներում թերթաքարային նավթի աղբյուրների շատացման ու նավթային արդյունաբերության զարգացման մեկնարկը տրվել է դեռևս 2012թ.-ից: Բայց այնուամենայնիվ, դրա իրականացման վերջնարդյունքը գրանցվեց հենց Թրամփի օրոք:
Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականության առանցքային և թերևս տիպիկ բնորոշիչներից մեկը տնտեսական հակագլոբալիզացիոն ուղղությունն է: Ըստ էության, իր ողջ տնտեսական գործունեության հիմքում Ամերիկայի հանրապետական նախագահը դեմ է հանդես եկել միջազգային ազատ առևտրային հարաբերություններին: Այդ ամենի արդյունքում, նախագահի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո Թրամփն ուղղակիորեն կանխեց գրեթե ձևավորված Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունը, վերաձևափոխեց Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի ասոցիացիան (NAFTA)` հաստատելով Միացյալ Նահանգների համար արտոնություններ: Այս մոտեցման տրամաբանության ներքո են առևտրային հարաբերությունների վատթարացումը Եվրոպայի հետ, 2018թ.-ին Չինաստանի դեմ մեկնարկած առևտրային պատերազմը, որի շրջանակներում միջազգային առևտրային նորմերին հակասող գործողություններ կիրառվեցին, այդ թվում՝ ԱՄՆ-ում չինական կապիտալով մասնավոր ընկերությունների գործունեության համար տարատեսակ ուլտիմատումների սահմանում և այլն:
Եթե ամփոփ, ապա Թրամփի ընտրվելու պարագայում համաշխարհային տնտեսությունը շարունակելու է ամերիկյան սթրեսների ենթարկվել:
Ի՞նչ է ենթադրում ԱՄՆ –ի տնտեսության՝ «բայդենյան» մոդելը
Ի տարբերություն իր հիմնական մրցակցի, Ջոզեֆ Բայդենի նախընտրական ծրագրում ներկայացված էր բավական համապարփակ տնտեսական քաղաքականություն: Այն, ինչի վրա հենվում էր Թրամփը նախորդ չորս տարիներին արձանագրված փաստերով, Բայդենն ստիպված էր ներկայացնել ծրագրային դրույթներով:
Ընդհանուր առմամբ, Բայդենի առաջարկած տնտեսական կուրսը միտված է ամերիկյան տնտեսության առողջացմանը, այդ թվում՝ համավարակի հետևանքների մեղմմանը: Բայդենի տնտեսական քաղաքականության գաղափարական առանցքում «ծախսն է»: Չնայած ամերիկյան տնտեսության այս տարվա բյուջետային դեֆիցիտն արդեն իսկ բավական բարձր է գնահատվել (3,3 տրլն դոլլար), ըստ Բայդենի այդ դեֆիցիտի ավելացումն արդարացված է, եթե միջոցներն ուղղվեն տնտեսության իրական հատված:
Բայդենը բավական մեծ ուշադրություն է դարձնում էկոլոգիական ու կրթական խնդիրներին: Մասնավարապես, իր ծրագրով նախատեսված 5,4 տրլն դոլարից 2 տրլն-ը նախատեսում է ուղղել «կանաչ» քաղաքականությանը՝ էկոլոգիական խնդիրներին: Բայդենը նպատակադրված է Միացյալ Նահագներում մատչելի դարձնել կրթությունը, հասանելի՝ նախակրթարանները, ինչպես նաև լուծել մատչելի բնակարանների խնդիրը: Այս ամենի համար անհրաժեշտ միջոցների երկու հիմնական աղբյուրները, Բայդենի մոտեցմամբ, փոխառություններն են, նույն ինքը՝ պետական պարտքը, և իհարկե հարկային եկամուտները: Վերջիններս մեծացնելու համար Բայդենը դիտարկում է բարձրացվող հարկերի տեսությունը, որն, ըստ էության, ի չիք է դարձնում Թրամփի հարկային բարեփոխումները:
Ամերիկյան տնտեսության գերխնդիրը
2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի և՛ պատճառները, և՛ հետևանքները որևէ կերպ չեն մոռացվել: Պատճառները ֆինանսական շուկաներում ձևավորված պարտքային «փուչիկներն» էին: Որպես հետևանք, տնային տնտեսությունների ահռելի մասշտաբների հասնող պարտքային բեռն է, որն առ այսօր սառեցված է, բայց ոչ՝ լուծված:
2008թ.-ից հետո, ֆինանսատնտեսական հետևանքների մեղմման նպատակով Միացյալ Նահանգները մտավ դոլարի էմիսիայի ակտիվ փուլ, որը շարունակվում է մինչ այժմ: Բայց տարիների ընթացքում, դոլարի թողարկումը սկսեց կորցնել իր արդյունավետությունը, ինչը դրսևորվում է նրանով, որ չի վերականգնվում Միացյալ Նահանգների տնտեսական աճը: Պատճառը նոր թողարկվող դրամական միջոցների օպտիմալ ուղղորդման բացակայությունն է: Ամերիկյան բանկերը որևէ կերպ չեն համաձայնվում այդ միջոցները ներդնել իրական տնտեսութան հատված, որովհետև նկատում են, որ տնային տնտեսությունների վճարունակությունը հետզհետե նվազում է և ամենայն հավանականությամբ, ներդրված միջոցները չեն ունենա եկամտաբերություն, կամ հետ չեն վերադառնա առհասարակ: Արդյունքում նոր միջոցները երկարաժամկետում շարունակվել են ուղղվել բացառապես ֆինանսական շուկաներ, ինչի արդյունքում, կարծես, կրկին ձևավորում են ֆինանսական փուչիկներ: Թրամփն իր նախագահության օրոք փորձել է ներդնել մոտիվացիոն մեխանիզմներ, այդ միջոցները համաշխարհային ֆինանսականից իրական հատված բերելուն: Բայց այդ հարցը հեշտ լուծվող չէ, քանի որ ամերիկյան տնտեսությունն ուղղակիորեն կանգնեցնում է երկընտրանքի առաջ. շարունակե՞լ ֆինանսական շուկաներում ակտիվ մասնակցությունը՝ փրկելով համաշխարհային դոլարային համակարգը, թե՞ առաջնորդվել ամերիկյան ռեալ հատվածի զարգացման մոդելով՝ թեկուզ ի հաշիվ դոլարային համակարգի փլուզման:
Այս իրապես բարդ խնդրի լուծման՝ Թրամփի ու Բայդենի մոտեցումները ռադիկալ տարբերվում են: Թրամփը կողմնակից է երկրորդ տարբերակին, Բայդենը՝ դոլարային համակարգի պահանմանը: Սրանով է այդ թվում պայմանավորված, որ ֆինանսական շուկաները Բայդենի ընտրության հավանականությանն ավելի դրական են տրամադրված:
Այս պահին դեռ ընթանում են ԱՄՆ ընտրությունների արդյունքների հաշվարկը և թե որ ուղղությամբ կշարժվի «համաշխահային տնտեսության ոստիկանն»՝ իր հետ տանելով գլոբալ տնտեսությունը, պարզ կլինի արդյունքների ամփոփումից հետո:
այլ նյութեր այս թեմայով
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտա՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին»...
- Ամերիկյան բանկերի սնանկացում. նոր ճգնաժա՞մ, թե՞՝ նոր սեփականատերեր Ամեն դեպքում, վերոնշյալ զարգացումներն արդեն իսկ թողել են որոշակի հետևանքներ, մասնավորապես նավթի գներն են նվազել՝...
- Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը, եթե գնի վերին շեմ սահմանվի «Այնպես որ, եթե սաուդյան նավթի արտահանման համար գնի վերին շեմ սահմանվի, ապա մենք նավթ չենք վաճառի ոչ մի երկրի, որը...
- Համաշխարհային բանկի նախագահը 2023-2024թթ.-ին տնտեսական աճի ցածր տեմպեր է կանխատեսում Նա նաև կոչ է արել պետություններին ավելի արդյունավետ ծախսել միջոցները՝ «ձգել գոտիները»։
- Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի պատճառով վնասը կարող է կազմել ՀՆԱ-ի մինչև 7%-ը Նման գնահատում է տրված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների կողմից հունվարի 15-ին հրապարակված վերլուծական...
-
19:05
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ