ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղում օպերացիայի տարածք

Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման խնդիրների իրականացման տարածք, փոխանցում է News.am:

«Ռազմական շարասյունները պետք է ավելի քան 250 կմ անցնեն և ռուսական դիտակետերով խաղաղապահ զորակազմը տեղակայեն ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ-76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադից ավելի քան 400 ռուս խաղաղապահ արդեն ժամանել է հակամարտության գոտի:

Նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կտեղափոխվի ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

Ըստ ՌԴ ՊՆ-ի` զորախմբի առանցքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի (խաղաղապահ)  15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Գերատեսչությունում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի պահպանման վերահսկման համար ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով ռուսական դիտակետեր կտեղակայվեն: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի տարածքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: