ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Իրանի նախագահի խորհրդականը հանդիպում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Իրանի նախագահի խորհրդական, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Հեսամուդդին Աշնան նոյեմբերի 18-ին առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հաղորդում է Aysor.am-ը՝ հղում անելով Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կայքին:

Աշնան ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը «չեզոքության» պահպանման և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում «արտատարածաշրջանային տերություններին չխառնվելու» անհրաժեշտության վերաբերյալ:

Իրանցի քաղաքական գործիչը հակամարտության կողմերին նաև կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը:

Աշնան հույս է հայտնել, որ «Իրանը կկարողանա նպաստել խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության խորացմանը` հանուն ընդհանուր շահերի»:

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները հետաքրքրություն են հայտնել Իրանի հետ իրենց երկրների հարաբերությունների համապարփակ զարգացման հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ
-3 C°
 
-11°  -3° 
21.01.2021
-13°  -5° 
22.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: