ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին

© Ваграм Багдасарян/Photolure/ТАСС

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ըստ ՀՀ սահմանամերձ անվտանգությունն ապահովելու մասին որոշման, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու միջոցառումների և հայկական կողմի խնդրանքով՝ Հայաստանում ԱԴԾ սահմանային վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ զինտեխնիկա: Սահմանապահները կտեղակայեն հավելյալ ուժեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին… Ադրբեջանական կողմը տեղեկացվել է այդ կապակցությամբ, կազմակերպվել է գործընկերների հետ անհրաժեշտ փոխադարձ կապը»,-ասել է Բորտնիկովն ուրբաթ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության, ինչպես նաև սահմանային ծառայությունների հետ կապված անհրաժեշտ հարցերը քննարկված են, իրականացվում է տեղեկատվության մշտական փոխանակում... Ընդ որում՝ տեղեկատվությունը փոխանակվում է շուրջօրյա ռեժիմով»,-հավելել է Բորտնիկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 73%
Քամի՝ 9 կմ/ժ
11 C°
 
13°  23° 
09.05.2021
  17° 
10.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: