ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ուղղվեց Ստեփանակերտի վերականգնմանը

2020թ. ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամն ուղղվեց Ստեփանակերտի վերականգնմանը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

«Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշմամբ բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։ Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևւավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։

Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման գործում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում ևս որոշում կայացվեց համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին՝ նախատեսվող հիմնարար բնույթի աշխատանքների իրականացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: