ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան ԵԱՀԿ-ից ակնկալում է ավելի շատ աջակցություն Արցախի հարցի կարգավորման գործընթացներում. Լավրով

© РИА Новости / Пресс-служба МИД РФ

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:  ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի այդ հատվածը մեջբերել է «ՌԻԱ նովոտի»-ն:

Ըստ նրա, հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ, փոխանցում է Panorama.am:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք նպաստել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը»-ասել է Լավրովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: